Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Քնջութի սերմերի օգտակարությունը. 1in.am

Քնջութի սերմերի օգտակարությունը. 1in.am

Քնջութի սերմերն արագացնում են նյութափոխանակությունը, կարգավորում մարսողության գործընթացը, հայտնում են դիետոլոգները: Քնջութի սերմերը և յուղը պարունակում են մի շարք վիտամիններ, հանքանյութեր, օրգանական միացություններ, ներառյալ՝ կալցիում, երկաթ, մագնեզիում, ֆոսֆոր, մանգան, պղինձ, ցինկ, բջջանյութ, վիտամին B6, սպիտակուց և այլն: ԱՅս մասին նշում է Zee News-ը:

Ըստ մասնագետների՝ քնջութի շնորհիվ կարելի է հրաժարվել խիստ դիետաներից, այն օգնում է ճարպեր այրել: Քնջութի յուղը հզոր հակաօքսիդանտ է, որը թույլ է տալիս պահպանել «օգտակար խոլեսթերինի» մակարդակը:

Քնջութն ուժ է տալիս, նպաստում է առողջ բջջային աճին, պահպանում է օրգանիզմի էներգետիկ պահուստները և նյութափոխանակության գործառույթը: Նաև կանխում է դիաբետի, քաղցկեղի առաջացումը, իջեցնում է ճնշումը, ամրացնում է ոսկրերը, պաշտպանում է ճառագայթումից, օգնում է սրտին, վերացնում է քնի խանգարումները, լավացնում է շնչառական գործառույթը: Քնջութն օգտակար է բերանի խոռոչի և ատամների համար: Այն կարգավորում է արյան շրջանառությունը, մարմնից վերացնում է տոքսինները: Քնջութի յուղն օգտակար է նաև մազերի արմատների թուլացման և գլխամաշկի խնդիրների դեպքում: Այն կօգնի նվազեցնել այրվածքների հետքերը մաշկի վրա և վաղաժամ ծերացման նշանները:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. Ядра Жизни
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ